Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Արցախում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2015թ.–ի հունվար աԱպրիլին կազմել է 16.9 մլրդ դրամ. վիճակագրություն

08.06.2015, 18:11
Արցախի Հանրապետությունում 2015 թվականի հունվար–ապրիլին փաստացի գներով թողարկվել է 16.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ասվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում։
Արցախում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2015թ.–ի հունվար աԱպրիլին կազմել է 16.9 մլրդ դրամ. վիճակագրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունում 2015 թվականի հունվար–ապրիլին փաստացի գներով թողարկվել է 16.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ասվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում։

Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ցուցիչը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, համադրելի գներով, կազմել է 104.5 տոկոս։

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում լեռնահանքային բնագավառին և բաց հանքերի շահագործմանը բաժին է ընկել 25.7 տոկոսը, վերամշակողին` 32.8 տոկոսը, իսկ էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու մատակարարմանը` 40.4 տոկոսը, ջրամատակարարմանը, կոյուղուն, թափոնների կառավարմանն ու վերամշակմանը` 1.1 տոկոսը։

2015 թվականի հունվար–ապրիլին սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3672,8 մլն դրամ, ինչը 7.7 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակից։

Նշված ժամանակահատվածում Արցախում իրացվել է 16835,3 մլն դրամի պատրաստի արռադրանք փաստացի գներով։ 2015 թվականի հունվար–ապրիլին հանրապետությունում իրացվել է 2679,3 տոննա միս, այդ թվում` թռչնամիս, արտադրվել է 18470,7 տոննա կաթ և 13087,1 հազար հատ հավկիթ։

Հաշվետու ժամանակահատվածում Արցախում իրականացվել է 8349,6 մլն դրամի շինարարական աշխատանքներ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27,2%–ով։ ($1 – 476,24 դրամ)։ -0-