Հայաստանը ԵՏՄ–ին միանալու տնտեսական էֆեկտը կզգա 2016 թվականին. Վալովայա
30.03.2015,
19:00
Հայաստանը ԵՏՄ–ին միանալու տնտեսական էֆեկտը կզգա 2016 թվականին, երկուշաբթի Երևանում ասաց Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսական հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԵՏՄ–ին միանալու տնտեսական էֆեկտը կզգա 2016 թվականին, երկուշաբթի Երևանում ասաց Եվրասիական տնտեսական միության ինտեգրման և մակրոտնտեսական հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
Ըստ նրա, 2015 թվականին ԵՏՄ երկրներում ՀՆԱ աճը պակաս կլինի, քան 2014 թվականին, ինչը վատ ցուցանիշ չէ ճգնաժամի պայմաններում, որը թույլ կտա որոշակի նվազումից հետո կտրուկ թռիչքաձև աճ ապահովել։
«Տնտեսական տեսանկյունից տարին բարդ կլինի ԵՏՄ–ի բոլոր երկրների համար, և 2015 թվականի ընթացքում կդրվեն հիմքեր հաջորդ տարվա աճի համար։ Միաժամանակ, արդեն 2016 թվականը կտեսնի այդ ցիկլիկ ճգնաժամից ելքը»,– ասաց Վալովայան։
Նա նշեց նաև, որ փոխադարձ առևտրի կրճատման վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև բացարձակ թվերով այն կրճատվում է, բայց կառուցվածքով բարելավում է նշվում արդյունաբերական և ագրոարդյունաբերական հատվածների ապրանքների, սննդամթերքի, մեքենաշինության բաժնեմասի աճի և հանքային ռեսուրսների բաժնեմասի կրճատման հաշվին։
Ըստ նրա, անհրաժեշտ է նաև դիտարկել ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալները, որը զգալի չափով կապված է արտաքին առևտրի մի շարք ապրանքների համաշխարհային գների անկման հետ։
Նա համոզմունք հայտնեց, որ այդ էֆեկտը հաջորդ տարի կանդրադառնա նաև Հայաստանի հետ առևտրի վրա։
«Հաջորդ տարի տնտեսական անկայունությունից մեր տնտեսությունների ելքից հետո հայկական բիզնեսը կարող է օգտվել Միության անդամակցության բոլոր առավելություններից, քանի որ ժամանակ է պետք, որ այդ առավելությունները սկսեն գործել»,– ասաց Վալովայան։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԵՏՄ–ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 1450.3 դոլար (24,4%)` ավելանալով 2.3 տոկոսով։
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության գնահատականներով, կազմել է 3.4 տոկոս` ծրագրված 5.2 տոկոսի դիմաց։ -0-