Նյու Յորքում 2016թ.–ին կարող է Միջազգային հայկական ներդրումային համաժողով անցկացվել. նախարար
17.11.2015,
17:07
Միջազգային հայկական ներդրումային համաժողով կարող է անցկացվել Նյու Յորքսում 2016 թվականին, երեքշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստան–ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջին նիստում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային հայկական ներդրումային համաժողով կարող է անցկացվել Նյու Յորքսում 2016 թվականին, երեքշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստան–ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջին նիստում։
Նա պարզաբանեց, որ համաժողովն ուղղված կլինի Հայաստանի ներդրումային ներուժի բացահայտմանը։
«Հայաստանի կառավարությունը որպես զարգացման ուղի է ընտրել գիտելիքի վրա հիմնված տնտեսական զարգացումը։ Արդյունքում Հայաստանը կդառնա հնարավորությունների երկիր։ Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային բիզնես–հանրության շահերի կենտրոն»,– ընդգծեց նախարարը։
Այս առումով Ճշմարիտյանն առաջարկեց դիտարկել Հայաստանում միջազգային խոշոր ընկերությունների գլխամասային կենտրոնների ստեղծման հնարավորությունը։
Հայաստան–ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդը ստեղծվել է 2015 թվականի մայիսի 7–ին ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակաձև համաձայնագրի հիման վրա։ Համաձայնագիրն ուղղված է տնտեսական համագործակցության ամրապնդմանն ու հետագա խորացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ծառայությունների ընդլայնմանը։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ԱՄՆ ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում 1991 թվականից կազմել է 356 մլն դոլար, որոնցից ուղիղ ներդրումները` 215 մլն դոլար։ -0-