Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով

04.12.2017, 13:57
Աճ է գրանցվել հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում:
2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ–ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները: Փոխարենը 2016թ. 9 ամիսների համեմատ 2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 51.1 մլրդ դրամով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում: –0–