Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Վարչապետ. 2018 թ.–ի 3–րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են

21.01.2019, 10:34
Փաշինյանի խոսքով, ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թ.–ի 3–րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։
Վարչապետ. 2018 թ.–ի 3–րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։ Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։ 2017 I` 68 մլն դոլար 2017, II՝ 29.1 մլն դոլար, 2017, III՝ 50.9 մլն դոլար, 2017, IV՝ 101.8 մլն դոլար, 2018, I՝ 94.2 մլն դոլար, 2018, II՝ 8.9 մլն դոլար, 2018, III՝ 75.5 մլն դոլար Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները», – նշել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։–0–