Рейтинг@Mail.ru
USD
389.46
EUR
441.92
RUB
4.7305
GEL
141.7
2025 թ. ապրիլի 29, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում միջին աշխատավարձը 2018թ.–ից ավելացել է 60 հազար դրամով. վարչապետ

31.05.2022, 15:37
Միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին եղել է 233 հազար 965 դրամ, այսինքն՝ տեսնում ենք, որ 60 հազար դրամով միջին աշխատավարձն աճել է, աճը կազմել է 34,4 տոկոս
Հայաստանում միջին աշխատավարձը 2018թ.–ից ավելացել է 60 հազար դրամով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում միջին աշխատավարձը 2018թ.,–ից ավելացել է 60 հազար դրամով կամ 34,4%–ով։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2021թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։

«Միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին եղել է 233 հազար 965 դրամ, այսինքն՝ տեսնում ենք, որ 60 հազար դրամով միջին աշխատավարձն աճել է, աճը կազմել է 34,4 տոկոս», – նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ քանի որ գնաճային երևույթներ ունենք, որն ակտիվացավ փետրվար-մարտ ամիսներին, ապրիլին հունվարի նկատմամբ միջին աշխատավարձի աճ ունենք 15 հազար 674 դրամով կամ 7,1 տոկոսով, որը որոշակիորեն հավասարակշռում է գնաճը, որը մոտավորապես նույն մակարդակի վրա է։ 

Նա նաև նշեց, որ 2018 թվականի ապրիլի նկատմամբ համախառն աշխատավարձը, այսինքն՝ Հայաստանում աշխատող բոլոր մարդկանց վճարված աշխատավարձն ավելացել է 61 մլրդ 319 մլն դրամով կամ 65 տոկոսով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2022թ.–ի մարտին Հայաստանում գրանցվել է 654 784 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության մեջ ($1 - 449.56 դրամ)։–0–