Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Փաշինյան. 2020թ. հունվար-հուլիսին ՀՀ–ից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, արտահանվել է 5.5 մլն դոլարի արտադրանք

14.09.2020, 10:58
Փաշինյանը հայտնել է, որ 2020թ. հունվար-հուլիսին ՀՀ–ից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, արտահանվել է 5.5 մլն դոլարի արտադրանք
Փաշինյան. 2020թ. հունվար-հուլիսին ՀՀ–ից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով, արտահանվել է 5.5 մլն դոլարի արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր:

Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք», – տեղեկացրել է նա Facebook–յան իր էջում:

Փաշինյանը նաև նշել է, որ կարրոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:

«Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից և ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ և արտադրում է ուղիղ այդքան: Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք», – ընդգծել է Փաշինյանը: 

Նա նաև հայտնել է, որ աճել է նաև ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:

«Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք», – նշել է վարչապետը:–0–