Հայաստանում միջին աշխատավարձը 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին ավելացել է 4,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,7%–ով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը կազմել է 186 967 դրամ։ Միաժամանակ, 2020թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ցուցանիշը նվազել է 0,9%–ով, իսկ 2020թ.–ի սեպտեմբերին, 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 3,9%–ով։
Պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է ավելի շատ, քան մասնավոր հատվածում, չնայած չի կարողացել անցնել բացարձակ ցուցանիշով։
Այսպես, 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանի պետական հատվածում ավելացել է 7,4%–ով և կազմել 166 361 դրամ։ Միաժամանակ 2020թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել է 1,3%–ով, իսկ 2020թ.–ի սեպտեմբերին, 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 6,3%–ով։
Մասնավոր հատվածում 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3,2%–ով և կազմել է 196 815 դրամ։ Միաժամանակ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել է 0,7%–ով, իսկ 2020թ.–ի սեպտեմբերին, 2019թ.–ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 2,7%–ով ($1 - 494,01 դրամ)։–0–