Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը 2021թ.–ին ակնկալում է տնտեսության վերականգնում 4-5%–ով. նախարար

03.11.2020, 17:38
Տարվա արդյունքում ակնկալվում է 6%–ի տնտեսական անկում, սակայն հաջորդ տարի սպասվում է վերականգնում 4-5%–ի սահմանում
Հայաստանը 2021թ.–ին ակնկալում է տնտեսության վերականգնում 4-5%–ով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը 2021թ.–ին ակնկալում է տնտեսության վերականգնում 4-5%–ով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ բոլու ունեցած գործոնները (կորոնավիրուս և ռազմական դրություն, խմբգր.), որոնք ներկայացված են կառավարության և Ֆինանսների նախարարության կողմից, ազդում են տնտեսական աճի վրա։

«Տարվա արդյունքում ակնկալվում է 6%–ի տնտեսական անկում, սակայն հաջորդ տարի սպասվում է վերականգնում 4-5%–ի սահմանում», – ասաց Խաչատրյանը։

Նա բնական համարեց, որ կորոնավիրուսն ու ռազմական դրությունը բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Միաժամանակ, եթե ռազմական դրությունը հատուկ է միայն Հայաստանի համար, ապա կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում, և դեռևս չկան տնտեսության վրա ազդեցության միջազգային գնահատականներ, ինչի կապակցությամբ նախատեսված ցուցանիշները հետագայում կվերանայվեն իրավիճակի փոփոխության դեպքում։

2020թ.– ի պետբյուջեի նախագծի համաձայն, տնտեսական աճը նախատեսված է 4,8%–ի սահմանում, գնաճը 2021թ.–ի բյուջեում ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%). ($1 – 493,76 դրամ)։–0–