Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում բենզինը 2022թ.-ի ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է 22,4%-ով

04.05.2022, 14:27
Ոչ պարենային ապրանքների գները 2022թ.-ի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ավելացել են 6,1%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ` 2%–ով
Հայաստանում բենզինը 2022թ.-ի ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է 22,4%-ով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.-ի ապրիլին, 2021թ.-ի մարտի համեմատ, բարձրացել են համապատասխանաբար 1,1% և 7,2%-ով: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Միաժամանակ 2022թ.-ի ապրիլին, 2021թ.-ի ապրիլի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 22,4% և 41,5%-ով, իսկ 2021թ.–ի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0,9% և 17,8%–ով։

Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2022թ.-ի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ավելացել են 6,1%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ` 2%–ով։–0–