Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի առևտրաշրջանառությունը 2022թ.–ի 4 ամսում 1մլրդ դոլարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Վարչապետ

05.05.2022, 13:04
Հայաստանի առևտրաշրանառությունը 2022թ.–ի հունվարի 1–ից ապրիլի 20–ն ընկած ժամանակահատվածում 1մլրդ դոլարով ավել է, քան 2021թ.–ի նույն ժամանակահատվածում
Հայաստանի առևտրաշրջանառությունը 2022թ.–ի 4 ամսում 1մլրդ դոլարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրաշրանառությունը 2022թ.–ի հունվարի 1–ից ապրիլի 20–ն ընկած ժամանակահատվածում 1մլրդ դոլարով ավել է, քան 2021թ.–ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

«Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերը այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս, և ոչ ավելին։ Այսինքն, մեկ միլիարդ դոլարից ավելի առևտրաշրջնառություն ենք ունեցել այս տարվա 3 ամսում, գումարած ապրիլի 20 օրը։ Սա շատ կարևոր է և որոշակի լավատեսություն է հաղորդում», – ասաց վարչապետը։

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2022թ.–ի հունվար–փետրվարին ավելացել է 52,4%–ով` գերազանցելով 1,4մլրդ դոլարը։ Առաջատարների թվում են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը (90 684,2 հազար դոլար, 55,6%–ի աճ)։

Հայաստանի տնտեսական աճը պետբյուջեում 2022թ.–ին նախատեսված է 7%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ Կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը 2022թ.–ին կաճի 7%–ով, իսկ ԿԲ–ն մարտին վատացրեց երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախորդ 5,3%–ից մինչև 1,6%։–0–