Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևան քաղաքի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

18.10.2022, 15:29
Երևանի ավագանին այսօր նիստի ժամանակ հաստատեց 2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Որոշումն ընդունվեց 51 «կողմ» ձայներով
Երևան քաղաքի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ավագանին այսօր նիստի ժամանակ հաստատեց 2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Որոշումն ընդունվեց 51 «կողմ» ձայներով։

Ըստ ծրագրի, քաղաքապետարանի եկամուտները նախատեսվում են 106,3մլրդ դրամի չափով 2023թ.–ին, 111,6մլրդ դրամ` 2024թ.–ին և 153,4մլրդ դրամ` 2025թ.–ին, սեփական եկամուտները, որոնցից համապատասխանաբար կազմում են 37,7մլրդ դրամ, 43,3մլրդ դրամ և 51,7մլրդ դրամ։

Երևան քաղաքի 2023-2025թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 107 միլիարդ ,598 միլիոն, 111 միլիարդ 898 միլիոն և 155 միլիարդ 548 միլիոն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը։

 Ծախսային մասը նախատեսվում է համապատասխան եկամուտների, որտեղ գերակշիռ մաս են կազմում կրթական, շրջակա միջավայրի պահպանության և շինարարության բնագավառներին հատկացված ծախսերը:–0–