ՀԲ–ն Հայաստանի տնտեսական աճը 2023թ.–ին կանխատեսում է 4,1%, 2024թ.–ին`4,8%
11.01.2023,
12:50
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,1 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,1 տոկոս։
Միաժամանակ, Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի վերջին հրատարակության համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 10,8%, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 4,8%։
Հայաստանի տնտեսության թվերն ու կանխատեսումները
Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4 տոկոսի մակարդակում (± 1,5%)։
Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի երրորդ եռամսյակում, ըստ նախնական տվյալների, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,8 տոկոսով, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,4 տոկոսով` 2021թ.–ի հունվար–նոյեմբերի համեմատ։
Անցած տարվա դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ 2022 թվականի արդյունքում երկրի տնտեսությունը կաճի 12,9 տոկոսով, իսկ գնաճը կկազմի 9-9,5 տոկոս։ -0-