Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Իրանը 2023թ.-ի գարնանը կսկսի Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը

01.11.2022, 15:09
Որոշվել է ստեղծել և զարգացնել Հայաստանից Պարսից ծոց տանող Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցք
Իրանը 2023թ.-ի գարնանը կսկսի Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ISNA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում որոշվել է ստեղծել և զարգացնել Հայաստանից Պարսից ծոց տանող Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցք։ Որոշում է ընդոնվել նաև իրանական ընկերությունների կողմից 2023 թվականի գարնանը սկսել Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը։-0-