Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում. փորձագետ

19.12.2013, 17:21
Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տարեկան մոտ 20 հազար տոննա պանիր է սպառվում, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

«Այդ ծավալի հինգ հարյուր տոննան ներկրվող պանիրն է»,– ասաց Գիգոյանը։

Միության ղեկավարը միաժամանակ ավելացրեց, որ Հայաստան պանիր է ներկրվում առավելապես Եվրոպայից, մասնավորապես, Հոլանդիայից և Բուլղարիայից։

Գիգոյանը միաժամանակ նշեց, որ այս տարի պանրի արտադրության ծավալը հանրապետությունում մի փոքր կրճատվել է։ Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ կթելու սեզոնը համեմատաբար ուշ է սկսվել և սովորականից շուտ է ավարտվել։

«Այնուամենայնիվ, նախատոնական օրերին և տոներից հետո պանրի պակաս և գների բարձրացում չի սպասվում»,– ասաց նա։

Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանիր է արտադրում։  Պանրի շատ տեսակներ` «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», բուն հայկական տեսակներ են։ -0-