Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում բենզինը հունիսին տարեկան կտրվածքով էժանացել է 22,7%–ով, իսկ դիզվառելիքը` 29,8%–ով

06.07.2023, 15:23
Միաժամանակ բենզինի գները 2023թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, բարձրացել են 10,5%–ով, իսկ դիզվառելիքի գները նվազել են 8,9%–ով
Հայաստանում բենզինը հունիսին տարեկան կտրվածքով էժանացել է 22,7%–ով, իսկ դիզվառելիքը`  29,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը 2023թ.–ի հունիսին, 2022թ.–ի հունիսի համեմատ, էժանացել է 22,7%–ով, իսկ դիզվառելիքը` 29,8%–ով։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի գները 2023թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, բարձրացել են 10,5%–ով, իսկ դիզվառելիքի գները նվազել են 8,9%–ով։

Ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7,3%–ով և 17,7%–ով։

Վիճակագրական տվյալներով, գնաճը ոչ պարենային ապրանքների շուկայում 2023թ.–ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, կազմել է 0,3%, իսկ նույն տարվա մայիսի համեմատ գրանցվել է 0,1%–ի գնանկում։–0–