Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

ԱՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության մրցույթ

20.01.2016, 20:09
Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ՝ հոբելյանական կոնյակ, հայտնում են կառավարության մամուլի գրասենյակից:
ԱՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական կոնյակի անվան ընտրության մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ՝ հոբելյանական կոնյակ, հայտնում են կառավարության մամուլի գրասենյակից:

Այդ առթիվ՝ ԱՀ կառավարությունը հայտարարում է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցանակ:

Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ info@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:

Ի դեպ, կոնյակի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին:-0-