Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում բենզինը մարտին տարվա ընթացքում էժանացել է 26,9%–ով, իսկ դիզվառելիքը` 2,8%–ով

06.04.2023, 11:12
Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 14,4% –ով և 6,1%–ով
Հայաստանում բենզինը մարտին տարվա ընթացքում էժանացել է 26,9%–ով, իսկ դիզվառելիքը` 2,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը 2023թ.–ի մարտին, 2022թ.–ի մարտի համեմատ, էժանացել է 26,9%–ով, իսկ դիզվառելիքը` 2,8%–ով։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի և դիզվառելիքի գները 2023թ.–ի մարտին, նույն տարվա փետրվարի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 7%–ով և 1,5%–ով։

Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզվառելիքի գները նվազել են համապատասխանաբար 14,4% –ով և 6,1%–ով։

Ըստ վիճակագրական տվյալների, գնաճը ոչ պարենային ապրանքների շուկայում 2023թ.–ի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կազմել է 4,6%, իսկ նույն տարվա փետրվարի համեմատ`0,2%։–0–