Շուրջ 270 հազար մարդ 2014թ.–ին Հայաստանում կօգտվի անվճար բժշկական ծառայություններից. պատգամավոր
06.11.2013,
14:01
Սոցիալապես անապահով ընտանիքներից շուրջ 270 հազար մարդ հնարավորություն կստանա Հայաստանում օգտվելու անվճար բժշկական ծառայություններից, չորեքշաբթի ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալապես անապահով ընտանիքներից շուրջ 270 հազար մարդ հնարավորություն կստանա Հայաստանում օգտվելու անվճար բժշկական ծառայություններից, չորեքշաբթի ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, իսկ այդպիսիք 270 հազարն են, 2014թ.–ին անվճար կօգտվեն բժշկական ծառայություններից, այդ թվում այդ կատեգորիայի ընտանիքների համար սրտի վիրահատությունները նույնպես անվճար կլինեն»,– լրագրողներին տեղեկացրեց Մինասյանը։
Պատգամավորն ավելացրեց նաև, որ 2014թ.–ին առողջապահության ոլորտին ուղղված երկրի բյուջեի ծախսատար մասը կաճի 13 տոկոսով` ընթացիկ տարվա համեմատ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտնել էր, որ 2014թ.–ի պետբյուջեի նախագծում առողջապահության ոլորտի համար նախատեսվում է ավելի քան 80 մլրդ դրամ հատկացնել, ինչը մոտ 8 մլրդ դրամով ավել է ընթացիկ բյուջեի ցուցանիշից։
Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–