Ռուսաստանը 27 տարիների ընթացքում ապահովել է դեպի Հայաստան արտասահմանյան ներդրումների մեկ երրորդը
17.02.2016,
18:04
Վերջին 27 տարիներին դեպի Հայաստան ուղղակի ներդրումները կազմել են 5 մլն դրամ (մոտ 10 մլրդ դոլար), որոնցից 1.7 տրլն դրամը (մոտ 3.43 մլրդ դոլար) ստացվել են Ռուսաստանից, չորեքշաբթի ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Տնտեսական լրագրողների ակումբում կայացած քննարկումների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. / ԱՌԿԱ /. Վերջին 27 տարիներին դեպի Հայաստան ուղղակի ներդրումները կազմել են 5 մլն դրամ (մոտ 10 մլրդ դոլար), որոնցից 1.7 տրլն դրամը (մոտ 3.43 մլրդ դոլար) ստացվել են Ռուսաստանից, չորեքշաբթի ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Տնտեսական լրագրողների ակումբում կայացած քննարկումների ընթացքում։
«Աշխարհի ոչ մի երկիր չի իրականացնում նմանատիպ ներդրումներ Հայաստանում` սկսած 1988 թվականից, ինչը խոսում է բարձր և սերտ գործընկերային կապերի մասին»,– ասաց Խաչատրյանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Նա միաժամանակ նշեց, որ, չնայած, Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր ներդրումային գործընկերը, ներդրումների ծավալը 2015 թվականին կրճատվել է։
«Կրճատում կլինի նաև 2016 թվականին, քանի որ Ռուսաստանը ճգնաժամի ֆոնին մի շարք ներդրումային ծրագրեր է կրճատում»,– ասաց Խաչատրյանը։ -0-