Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ–ում հունվար–հունիսին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է 2,2%–ով՝ հասնելով 4,5 մլրդ կՎտ/ժ–ի

08.08.2024, 11:00
Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 10,3%) հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 468,6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (աճը 32%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 0,02%)` 0,7 մլն կՎտ/ժ (38%–ի անկում)
ՀՀ–ում հունվար–հունիսին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է 2,2%–ով՝ հասնելով 4,5 մլրդ կՎտ/ժ–ի

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին արտադրվել է 4 542,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2,2 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 47,3%-ը, բաժին է ընկնում ՋԷԿ-երին, արտադրության ծավալը կազմում է 1581,8 մլն կՎտ/ժ, անկումը 16,1%-ով։ Հայկական ատոմակայանի մասնաբաժինը (արտադրության ծավալը՝ 1,397,7 մլն կՎտժ, աճը՝ 8,6%) կազմում է 30,8%, իսկ հիդրոէլեկտրակայանների մասնաբաժինը (ծավալը՝ 1,094,0 մլն կՎտժ, աճը՝ 19,4%)՝ 24,1%։ .

ևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 10,3%) հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 468,6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (աճը 32%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 0,02%)` 0,7 մլն կՎտ/ժ (38%–ի անկում):