Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը երրորդ եռամսյակում նվազել է 2,4 կետով` հասնելով 55,6–ի

06.11.2013, 13:40
Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2,4 կետով` դառնալով 55,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը երրորդ եռամսյակում նվազել է 2,4 կետով` հասնելով 55,6–ի
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2,4 կետով` դառնալով 55,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` երրորդ եռամսյակում Հայաստանում ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է առևտրի ոլորտում`57,8 կետ` 2013 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 58,4 կետի համեմատ։

Արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 56,4 (երկրորդ եռամսյակի համեմատ 4,2 կետի անկում, ծառայությունների ոլորտում` 55,1 (անկում 1,6 կետով), շինարարության ոլորտում` 53,3 (անկում 2,6 կետով):

Բացի այդ, ըստ ԿԲ–ի տվյալների` գործարար միջավայրի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 54,2, ինչը վկայում է գործարար միջավայրում գոյություն ունեցող կայուն տրամադրության մասին։ Նախորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշի անկումը կազմել է 0,4  կետ։

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում` 56,8, որը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 1 կետով։

Միաժամանակ ծառայությունների ոլորտում գործարար միջավայրի ցուցանիշը կազմել է 54,7  (0,4 կետի աճ), առևտրի ոլորտում` 52,4 (2,6 կետով անկում), շինարարության ոլորտում` 52,3 (2.3 կետի աճ)։
    
Ինդեքսները հաշվարկվում են փաստացի և ակնկալվող պատասխանների հաշվեկշռի միջինացման միջոցով: Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:

2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-