Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Դրամի 30-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել 10–500 դրամ անվանական արժեքով հիշատակային մետադրամներ

22.11.2023, 11:29
Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում
Դրամի 30-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել 10–500 դրամ անվանական արժեքով հիշատակային մետադրամներ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ​՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին:

Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։

Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

Ծանուցում

Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։

Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով:–0–