Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով Հայաստանում կվերանայվի ավելի քան 320 բիզնես–գործընթաց

26.09.2013, 16:32
Առաջիկա երկու տարիներին «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում կվերանայվի 2500 օրենսդրական ակտ և 326 բիզնես–գործընթաց, ասաց Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի հեղինակ Սքոթ Յակոբսը։
«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով Հայաստանում կվերանայվի ավելի քան 320 բիզնես–գործընթաց
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա երկու տարիներին «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում կվերանայվի 2500 օրենսդրական ակտ և 326 բիզնես–գործընթաց, ասաց Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի հեղինակ Սքոթ Յակոբսը։

«Դա թույլ կտա էապես արագացնել և պարզեցնել բիզնես–գործընթացները, ազատվել թղթաբանական քաշքշուկից, կրճատել ավելորդ ծառայությունների ծախսերը»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում նշեց Յակոբսը։

2011 թվականի նոյեմբերին միջազգային դոնորական կազմակերպությունները և Հայաստանի կառավարությունը Հայաստանում «Կարգավորիչ գիլյոտին» գործիքի օգնությամբ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման մտադրությունների մասին նամակ են ստորագրել։

Յակոբսը նշեց, որ Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնը, որը համակարգում է գործիքի շրջանակներում միջոցառումների իրականացումը, արդեն կառավարություն է ներկայացրել տրանսպորտի, հանրային ծառայությունների, առողջապահության ոլորտների բարեփոխման մի շարք առաջարկություններ։

«Մի շարք բնագավառների բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Կան նաև արդյունքներ` այսպես, հեռահաղորդակցությունների ոլորտում կա մրցունակության բարձրացման էական առաջընթաց, ինչը հանգեցրել է որոշ ծառայությունների գների նվազման»,– պարզաբանեց Յակոբսը։

Ըստ նրա` «Կարգավորիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքը գործում է երեք սկզբունքով` տնտեսական անկախություն, ինչը թույլ կտա բիզնեսին անարգել մտնել շուկա և գործունեություն զարգացնել, մատուցվող ծառայությունների որակ և հարմարավետություն ու հարգալից վերաբերմունք պետկառույցների աշխատողների կողմից քաղաքացիների նկատմամբ, բոլոր ընթացակարգերի թափանցիկություն։

Յակոբսն ընդգծեց, որ լավ բիզնես–միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ է բարելավել երկրի իրավական դաշտը, ինչին էլ ուղղված է ծրագիրը։

Նշելով բարեփոխման ընթացքում հասարակայնության մասնակցության կարևորությունը` նա հայտնեց, որ օրենսդրական ակտերի և բիզնես–գործընթանցի տվյալների բազային կարելի է ծանոթանալ հատուկ կայքում, որտեղ կարելի է ստանալ ավելի հաճախ տրվող հարցերի պատասխաններ, ինչպես նաև ծանոթանալ այս կամ այն հարցին նախարարություններին մեկնաբանություններին, թողնել սեփական մեկնաբանությունները և հարցումներ ուղղել։

«Կարգավորիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կընձեռի Հայաստանին թարմացնել կարգավորիչ քաղաքականությունը և էապես բարելավել բիզնես–միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։ -0-