Հայաստանում մոտ 350 հազար թոշակառու գտնվում է աղքատության շեմից ավելի ցածր. վարչապետ
21.02.2014,
20:05
550 հազար հայ թոշակառուներից այսօր 350 հազարը գտնվում է աղքատության շեմից ավելի ցածր, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` ուրբաթ ելույթ ունենալով «Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագրով երրորդ ամենամյա համաժողովի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. 550 հազար հայ թոշակառուներից այսօր 350 հազարը գտնվում է աղքատության շեմից ավելի ցածր, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` ուրբաթ ելույթ ունենալով «Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագրով երրորդ ամենամյա համաժողովի ընթացքում։
«Եվ այսպես, մոտավորապես, կոպիտ եմ ասում այս թվերը, ունենք 500 հազար եկամտահարկ վճարող: Այսօր մեր 550 հազար թոշակառուներին մենք վճարում ենք այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև դնում է աղքատության խնդիր: Այսինքն, ՀՀ քաղաքացին, որն անցնում է թոշակի, միանգամից առնչվում է աղքատության խնդրի հետ, որովհետև այն միջին 36 հազար դրամը, որ վճարում ենք՝ բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար: Մեր թոշակառուներից 350 հազարը գտնվում են աղքատության շեմից ավելի ցածր: Դա լրջագույն խնդիր է, իսկ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, ապա կհասկանանք, թե խնդիրը որքան լուրջ է, որ մեր առջև կանգնած է», – կառավարության մամուլի ծառայությունը մեջբերում է Սարգսյանի խոսքերը։
Այս համատեքստում վարչապետը փաստարկներ է ներկայացրել Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օգտին։
«Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկիր է։ Այլ կերպ ասած, ապագայում բնակչության աշխատող մասը պարզապես չի կարող կենսաթոշակ ապահովել տարեցների համար», – ընդգծել է նա։
Վարչապետի խոսքերով` կենսաթոշակային բարեփոխման ընդդիմախոսներն առաջարկում են այլընտրանքային տարբերակներ, օրինակ` խստացնել հարկայի վարչարարությունը կամ ավելացնել կենսաթոշակային տարիքը։
Սարգսյանը նշել է, որ նման միջոցները կարող են լուծել խնդիրը միայն մասամբ կամ կտան այսրոպեակայն արդյունք, սակայն միաժամանակ բաց է մնում այսօրվա հայ երիտասարդների կենսաթոշակների հարցը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի հասարակությունը բացառություն չէ նոր կենսաթոշակային համակարգը ընդունելու ցանկության բացակայության հարցում` պարզաբանելով, որ գրեթե բոլոր երկրները, որտեղ ներդրվել է պարտադիր կուտակային համակարգը, այսպես թե այնպես, բախվել են հասարակության որոշ մասի կողմից չընդունման հետ, սակայն ժամանակն ապացուցել է այդ բարեփոխման արդյունավետությունը։
Համաժողովը կազմակերպվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման» և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ։
Համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին։
Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։ –0–