Հայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ին
08.11.2013,
16:51
Հայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից մոտ 3,2 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Վրաստան 2013 թ.–ին, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը։
«Համեմատության համար նշեմ, որ ողջ 2012 թ.–ի ընթացքում մենք Վրաստան ենք արտահանել 1137 տոննա կարտոֆիլ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, վրացական կողմն ընդհանրապես արգելի կարտոֆիլի ներկրումը Վրաստան իբր վարակված կարտոֆիլի մատակարարման հետ կապված վերջին միջադեպից հետո, Նիկոյանը նշեց, որ նման հարց չկա։
«Ամեն օր Հայաստանից Վրաստան կարտոֆիլ է արտահանվում», – ավելացրեց նա։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ` հոկտեմբերի վերջին Սադախլոյի մաքսատանը Հայաստանից ներկրված կարտոֆիլի խմբաքանակի առաջնային ստուգման ժամանակ իբր հայտնաբերվել են Ralstonia solanacearum (ալ բորբոս) և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլի քաղցկեղ) վնասակար միկրոօրգանիզմներով վարակվածության նշաններ։
Կարանտինային օբյեկտի բացահայտման և վնասատուների կողմից բեռի վարակումը հաստատելու նպատակով կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ 114,500 կգ կարտոֆիլը վարակված է ալ բորբոսով։ Վրաստանի կառավարության որոշմամբ` վարակված բեռը (ավելի քան 400 տոննա կարտոֆիլ) վերադարձվել է արտահանող երկիր։
Հայկական կողմն իր հերթին հայտարարել է, որ վարակված կարտոֆիլի նմուշները հայկական խմբաքանակից չեն վերցվել և որ Հայաստանում ալ բորբոս ընդհանրապես չկա։–0–