Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին կրճատվել է 3,3%–ով` կազմելով մոտ 391,7 մլն դոլար

28.02.2014, 16:23
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվարին, 2013թ.–ի հունվարի համեմատ, կրճատվել է 3,3 տոկոսով և կազմել մոտ 391,7 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։

Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը 2014թ.–ի հունվարին կազմել է 96,9  մլն դոլար` ավելանալով 0,1 տոկոսով,  իսկ ներկրման ծավալը` 294,8 2 մլն դոլար` կրճատվելով  4,4 տոկոսով։ Արդյունքում` արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 197,9 մլն դոլար:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին կրճատվել է 3,3%–ով` կազմելով մոտ 391,7 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվարին, 2013թ.–ի հունվարի համեմատ, կրճատվել է 3,3 տոկոսով և կազմել մոտ 391,7 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։

Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը 2014թ.–ի հունվարին կազմել է 96,9  մլն դոլար` ավելանալով 0,1 տոկոսով,  իսկ ներկրման ծավալը` 294,8 2 մլն դոլար` կրճատվելով  4,4 տոկոսով։ Արդյունքում` արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 197,9 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.–ի հունվարին կազմել է 152,5 մլն դոլար:

Ըստ վիճակագրության, արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»` $27,1 մլն դոլար (2012թ.-ի հունվարի համեմատ  5,9 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 25,35 մլն դոլար (14,3 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` ավելի քան 19,4 մլն դոլար (27,4 տոկոսի աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 11,3 մլն դոլար (1,9 տոկոսի աճ)։

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014թ.-ի հունվարին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»՝ 88,2 մլն դոլար (2012թ.-ի հունվարի համեմատ 7 տոկոսանոց անկում), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` ավելի քան 28,5 մլն դոլար (7,3 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 28,2 մլն դոլար (38,5 տոկոսի աճ), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 26,3 մլն դոլար (23,6 տոկոսի անկում), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 20,6 մլն դոլար (1,5 տոկոսի անկում) և այլն։–0–