Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում արտադրողների գների ցուցիչն ինը ամիսներին 3,3%–անոց աճ է գրանցել` ողջ ԱՊՀ–ում գրանցված 4,7%-անոց աճի ֆոնին

12.11.2013, 16:23
Հայաստանում արդյունաբերական ապրանք արտադրողների գների ցուցիչը 2013 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 3,3 տոկոսանոց աճ է գրանցել` ողջ ԱՊՀ–ում գրանցված 4,7%-անոց աճի ֆոնին, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։
Հայաստանում արտադրողների գների ցուցիչն ինը ամիսներին 3,3%–անոց աճ է գրանցել` ողջ ԱՊՀ–ում գրանցված 4,7%-անոց աճի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական ապրանք արտադրողների գների ցուցիչը 2013 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 3,3 տոկոսանոց աճ է գրանցել` ողջ ԱՊՀ–ում գրանցված 4,7%-անոց աճի ֆոնին, հայտնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Համագործակցության բոլոր երկրներում, բացի Ղրղըզստանից (անկումը` 7,5%), արդյունաբերական ապրանք արտադրողների գների ցուցիչի աճ է նկատվում։

Մասնավորապես Բելառուսում աճը կազմել է 6,3%, Ռուսաստանում` 5,4%, Տաջիկստանում`3,3%, Մոլդովայում` 2,5%, Ադրբեջանում` 2,2%, Ուկրաինայում` 2,1% և Ղազախստանում` 1,2%։

Ուզբեկստանի և Թուրքմենստանի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։ –0–