«Սբերբանկ Կապիտալը» ձեռք է բերել Հայաստանում ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը
12.07.2012,
14:20
Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ն («Սբերբանկ Ռոսիի» ՓԲԸ-ի դուստր ընկերություն) ձեռք է բերել Հայաստանի Կոտայքի մարզում Լուսաջուր ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտնում է «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ն («Սբերբանկ Ռոսիի» ՓԲԸ-ի դուստր ընկերություն) ձեռք է բերել Հայաստանի Կոտայքի մարզում Լուսաջուր ոսկու արդյունահանման նախագիծ ունեցող ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտնում է «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Լուսաջուր հանքավայրի մշակման արտոնագիրը պատկանում է Հայաստանում գրանցված «Փարամաունթ Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ին։ 51 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը հայ գործարար Տիգրան Արզաքանցյանն է։
Երևանից 70 կմ հեռավորության վրա տեղակայված հանքավայրի արդյունաբերական շահագործումը ծրագրվում է սկսել մինչև տարեվերջ։ C1+ C2 կատեգորիաների ոսկու պաշարները կազմում են 18,5 տոննա։ 2013 թվականի ավարտին ամբողջ հզորության անցնելուց հետո ծրագրվում է տարեկան արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի։ Նախագծի շրջանակներում արդեն կառուցվել է հարստացման գործարան՝ տարեկան 150 հազ. տոննա հանքաքար արտադրողականությամբ։ Ներկայում ձեռք են բերվում ստորգետնյա արդյունահանման սարքավորումներ, սկսվում է ճանապարհների և ենթակառուցվածքի այլ օբյեկտների շինարարություն։
«Սբերբանկ Կապիտալն» առաջին անգամ Հայաստան է եկել որպես խոշոր ներդրումային գործընկեր, որի մասնակցությունը համատեղ նախագծի հաջողության երաշխիք է։ Մեր համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ, քանի որ ռուսական ներդրողը հետաքրքրություն է արտահայտում Հայաստանի նաև այլ հանքավայրերի յուրացման նկատմամբ»,- կարծում է Արզաքանցյանը։
Ըստ նրա, Լուսաջուրի մշակումը կստեղծի մինչև 450 բարձր վարձատրվող աշխատատեղեր։
«Սբերբանկ Կապիտալ» ԲԲԸ-ի համար հայկական նախագծում մասնաբաժնի ձեռքբերումը գործունեության աշխարհագրության ընդլայնման ռազմավարության մի մասն է։ Այդ ներդրումային ընկերությունը ռուսական խոշորագույն բանկի «Սբերբանկ Ռոսիի» ԲԲԸ-ի դուստր կառույցն է և տարբեր բնագավառներում ակտիվների կառավարման գործընկերը։ -0-