Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–սեպտեմբերին ավելացել է 4.5 տոկոսով` կազմելով շուրջ 4 169,6 մլն դոլար
21.10.2013,
15:38
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.5 տոկոսով և կազմել է 4 169,6 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–սեպտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.5 տոկոսով և կազմել է 4 169,6 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Ըստ ԱՎԾ տվյալների` արտահանման ծավալը 2013թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 1088.6 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10.6 տոկոսով։
Միաժամանակ ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.5 տոկոսով` կազմելով 3 081,0 մլն դոլար։ Արդյունքում` 2013թ.–ի հունվար–սեպտեմբերին արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1992,4 մլն դոլար։ ($1 –ը` 406,51 դրամ) --0—