Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 4.5 տոկոսով` կազմելով շուրջ 4 756 մլն դոլար

20.11.2013, 14:08
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  4.5 տոկոսով և կազմել է 4 756 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 4.5 տոկոսով` կազմելով շուրջ 4 756 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  4.5 տոկոսով և կազմել է 4 756 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` արտահանման ծավալը 2013թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է 1 215,7 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,7 տոկոսով։

Միաժամանակ ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,2 տոկոսով` կազմելով 3 540,3 մլն դոլար։ Արդյունքում` 2013թ.–ի հունվար–հոկտեմբերին արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2324,6 մլն դոլար։ ($1 –ը` 404,80 դրամ)։ --0—