Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը չորրորդ եռամսյակում նվազել է 4,8 կետով` հասնելով 50,1–ի

05.02.2014, 13:26
Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 4,8 կետով` դառնալով 55,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը չորրորդ եռամսյակում նվազել է 4,8 կետով` հասնելով 50,1–ի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 4,8 կետով` դառնալով 55,6 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 12 կետով։

2013 թ.–ի չորրորդ եռամսյակում գործարար ակտիվության ցուցանիշի անկումը պայմանավորված է այս ցուցանիշի բոլոր բաղադրիչների նվազմամբ։ Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը եռամսյակի ընթացքում նվազել է 3,4 կետով` կազմելով 52,8։

Շինարարության ոլորտում գործարար ակտիվության ցուցանիշը կազմել է 49,2 (եռամսյակի ընթացքում 4,1 կետի անկում), առևտրի ոլորտում` 51,1 (5,4 կետի անկում), ծառայությունների ոլորտում` 46,7 (6,9 կետի անկում)։

Բացի այդ, ԿԲ–ի համաձայն` գործարար միջավայրի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 50,9` եռամսյակի ընթացքում նվազելով 3 կետով։ Այս ցուցանիշի կառուցվածքում ևս գրանցվել է բոլոր ցուցանիշների անկում։

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում` 52,5, որը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 3,7 կետով։

Միաժամանակ շինարարության ոլորտում գործարար միջավայրի ցուցանիշը կազմել է 50,5 (1,4 կետի անկում), առևտրի ոլորտում` 48,3 (3,6 կետի անկում), ծառայությունների ոլորտում` 51,7 (3,3 կետի անկում)։

Ինդեքսները հաշվարկվում են փաստացի և ակնկալվող պատասխանների հաշվեկշռի միջինացման միջոցով: Տնտեսական ակտիվության ինդեքսը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, իսկ գործարար միջավայրի ինդեքսը` ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով:
2005 թ. սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:–0-