Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտնել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով

18.10.2024, 11:30
ՀՀ միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների
ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտնել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ դեսպանը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում, հայտնում է Եվրոպական միության գրասենյակը։

Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։

Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է։

Դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1.5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում։