Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Զվարթնոց» օդանակավակայանը ստացել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ

25.01.2016, 15:35
Զվարթնոցն առաջին օդանավակայանն է Կովկասում, որը ստացել է Էներգակառավարման համակարգի ոլորտում ԻՍՕ 50001 սերտիֆիկատ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից
«Զվարթնոց»  օդանակավակայանը ստացել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Զվարթնոցն առաջին օդանավակայանն է Կովկասում, որը ստացել է Էներգակառավարման համակարգի ոլորտում ԻՍՕ 50001 սերտիֆիկատ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից

«Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) Զվարթնոցի ուղևորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում»,-աված է հաղորդագրությունում:

«Ծրագիրը գործարկվել է 2015թ և նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման և փաստաթղթագրման, ինչպես նաև այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսում և ձեռքբերում, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը: Կազմակերպության բոլոր մակարդակների և գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովեց ստանդարտի հաջող կիրառումը, և ժամանակին երևացին արդյունքները»,-ասված է հաղորդագրությունում:

ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշում է. « Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղևորների ու աշխատակիցների համար անվտանգ և հարմարավետ միջավայր: Մենք չենք կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող ենք վերահսկել էներգակառավարումը մեզ մոտ: Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, և ինչը շատ կարևոր է` կարողացել ենք ձևավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաև մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում»:-0-