Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը ժամկետից շուտ կմարի ռուսական $500 մլն. կայունացնող վարկը

03.10.2013, 16:44
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից 450 մլն դոլարն ուղղել 500 մլն դոլարի ռուսական կայունացնող վարկի ժամկետից շուտ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։
Հայաստանը ժամկետից շուտ կմարի ռուսական $500 մլն. կայունացնող վարկը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից 450 մլն դոլարն ուղղել 500 մլն դոլարի ռուսական կայունացնող վարկի ժամկետից շուտ մարմանը, որից 50 մլն դոլարն արդեն մարվել է։

Ռուսաստանը 2009 թ.–ի հունիսի 12–ին մեկ տրանշով ՀՀ ԿԲ–ի հաշվին է փոխանցել 500 մլն դոլարի չափով կայունացնող վարկ LIBOR գումարած 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով։

Ինչպես լրագրողներին պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդեն սեպտեմբերի 30-ին եվարբոնդերի թողարկումից ստացված ողջ 700 մլն. դոլարը փոխանցվել է կառավարության հաշվին։ 

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը։ - 0–