Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի նախագահը մասնակցել է 5 մլրդ արժողության «Սլավմեդ» ԲԿ բացմանը

20.02.2014, 19:49
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել 5 մլրդ դրամ արժողության «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը մասնակցել է 5 մլրդ արժողության «Սլավմեդ» ԲԿ բացմանը
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել 5 մլրդ դրամ արժողության «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել «Սլավմեդի» ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին:

«Սլավմեդի» հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականին՝ նախկինում սեփականաշնորհված «Ճշգրիտ սարքավորումներ» գործարանի մասնաշենքի տեղում, որը գտնվում էր անբարեկարգ վիճակում:

Իրականացվել է մասնաշենքի (շուրջ 3600 քմ ընդհանուր և մոտ 1500 քմ օժանդակ մակերեսով) ամբողջական հիմնանորոգում: Արդյունքում՝ ստեղծվել է ժամանակակից կահավորմամբ վիրասրահներով և հարմարավետ հիվանդասենյակներով արդիական բժշկական կենտրոն։

Բուժկենտրոնում գործում են մի շարք բաժանմունքներ և լաբորատոր ու ախտորոշիչ ծառայություններ: Պատասխանատուների հավաստմամբ` կենտրոնում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 5 մլրդ ՀՀ դրամ: «Սլավմեդն» այսօր ունի 180 աշխատակից, որը, կենտրոնի զարգացման ծրագրերին զուգահեռ, հետագայում կավելանա: ($1 – 412,09 դրամ)։ -0-