Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ՀԾԿՀ ղեկավարը չի բացառում էլեկտրաէներգիայի սակագնի նվազում 5 դրամով մեկ տարի անց

12.06.2015, 14:33
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ուրբաթ խորհրդարանական լսումների ընթացքում չբացառեց այն հավանականությունը, որ հանրապետության սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի անձ կարող է նվազել 5 դրամով։
ՀԾԿՀ ղեկավարը չի բացառում էլեկտրաէներգիայի սակագնի նվազում 5 դրամով մեկ տարի անց
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ուրբաթ խորհրդարանական լսումների ընթացքում չբացառեց այն հավանականությունը, որ հանրապետության սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարի անձ կարող է նվազել 5 դրամով։

Նրա խոսքով, շուտով նախատեսվում է սակագնի բարձրացում 6.93 դրամով յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց, որոնցից 2.4 դրամը կուղղվի էլեկտրաէներգիայի արտադրող կայաններին և սպասարկող կազմակերպություններին, իսկ 4.24 դրամը` բաշխիչ ցանցերին։

«Մեկ տարվա ընթացքում սակագնի հաշվին բաշխիչ ցանցերին 4.24 դրամ ուղղելու արդյունքում կապահովվի «Հայաստանի էլեկտրացանցերի» վնասների մարում, որոնց չափն այս պահին կազմում է 23.4 մլրդ դրամ։ Եվ եթե չլինի արտարժույթի տատանում, սակավաջուր տարի և այլ պարտավորություններ, նոր խնդիրներ չառաջանան, մենք կարող ենք նվազեցնել սակագինը 5 դրամով մեկ տարի անց»,– ասաց Նազարյանը։

Հայաստանի ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին կդիտարկի «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագների սահմանման հարցը։ Նախագծի համաձայն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով` ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, գիշերայինը` 38.78 դրամ յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1–ին։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։ -0-