Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքում կկազմի 6-7 %, իսկ 2025թ.-ին կդանդաղի՝ մինչև 5%. Freedom Holding
14.08.2023,
12:34
Հայաստանի տնտեսության աճը կլինի 6-7 տոկոսի սահմաններում ընթացիկ տարվա արդյունքում, հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության աճը կլինի 6-7 տոկոսի սահմաններում ընթացիկ տարվա արդյունքում, հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը:
«Այս տարվա երկրորդ կիսամյակում, Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, ՀՆԱ-ի աճը կդանդաղի և սպասվում է 4,5%-ի մակարդակում: ՀՀ կառավարությունն ակնկալում է ավելի բարձր աճ՝ մոտ 7%։ Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 6-7 տոկոսի սահմաններում ընթացիկ տարվա արդյունքում», - հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
Կլյուշնևը պարզաբանել է, որ այն հզոր տնտեսական ազդակը, որը հիմա գրանցում է Հայաստանը, մեծապես պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով:
«Իհարկե, չպետք է թերագնահատել օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին։ Այն էական ազդեցություն ունի, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից շատ ընկերություններ են տեղափոխվում Հայաստան, և, իհարկե, դա դրական է ազդում տնտեսության վրա», - ասել է նա:
Freedom Holding-ի համահիմնադրի կարծիքով, աճը կսկսի դանդաղել, բայց այն կախված կլինի նաև աջակցության միջոցներից։ Խոսքը, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին է։ Ի թիվս աջակցության այլ միջոցառումների, Հայաստանի կառավարությունը նախատեսում է ավելացնել պետական ծախսերի ընդհանուր մասնաբաժինը, որը, ըստ Cbonds-ի տվյալների, 2019 թվականին ՀՆԱ-ի 24,9%-ից կաճի մինչև 28% 2023-2025 թվականներին: Նախատեսվում է նաև պետական մասնակցություն տնտեսության առանձին ճյուղերի աջակցության գործում։
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի իրական տնտեսության աճի համար ազդակ կդառնա՞ երկնիշ տնտեսակա աճը, որը որոշ փորձագետներ կապում են մեծ ծավալի միջոցների, մասնավորապես, ՌԴ-ի ռելոկանտների ներհոսքի հետ՝ Կլյուշնևն ասել է, որ նման բան հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում:
Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ամենագլխավոր ռիսկը կանխատեսելու անհնարինությունն է, թե որքան երկարաժամկետ կլինի այդ ազդակը:
«Այսինքն, տարածաշրջանում քաղաքական ռելիեֆի փոփոխությունը կարող է հանգեցնել նաև կապիտալի արտահոսքի», - պարզաբանել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսության մեջ հիմնական ներդրումը կատարում են արդյունաբերական ընկերությունները, այդ պատճառով երկարաժամկետ հեռանկարում աճի ազդակը պահպանելու համար անհրաժեշտ կլինի աջակցել բիզնեսին՝ ավելի քիչ հույսը դնելով ռելոկանտների վրա:
Մեր գնահատականներով, ընկերությունների և ֆիզիկական անձանց բավականին զգալի մասը կմնա տարածաշրջանում և կպահպանի բիզնես ակտիվությունը:
Միաժամանակ նա չի բացառել, որ ընկերությունների և ֆիզիկական անձանց բավականին զգալի մասը կմնա տարածաշրջանում և կպահպանի բիզնես ակտիվությունը: Սակայն ներկայիս աճի երկնիշ տեմպն աստիճանաբար կդանդաղի, և մոտ 2025 թվականին երկրում ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 5%:
Կլյուշնը պարզաբանել է, որ երկարաժամկետ հեռանկարում աճի վրա դրական ազդեցությունը կունենան այնպիսի նպաստող գործոնները, ինչպիսիք են որոշ ընկերությունների պահպանումը, որոնք տեղափոխվել են այլ տարածաշրջաններից, պետության աջակցությունը, այդ թվում՝ ՏՏ ոլորտին, և օրենսդրության համապատասխանեցումը համաշխարհային պահանջներին այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին կոռուպցիայի դեմ պայքարն է:
Խոսելով ընդհանուր տարածաշրջանի մասին՝ նա նշել է, որ աճը կպահպանվի:
«Աշխարհում հիմա շատ լոգիստիկ շղթաներ են վերադասավորվում: Շատ երկրներ, որոնք ավելի քիչ էին ներգրավված համաշխարհային առևտրի գործընթացում, հիմա բավականին ակտիվ ներգրավվում են: Իմ կարծիքով, սա շանս է այդ երկրների համար։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մոտակա տարածաշրջաններին», - եզրափակել է Կլյուշնևը:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետական բյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4 տոկոսի սահմանում (± 1,5%)։ 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 0.5% գնանկում, իսկ այս տարվա մայիսի համեմատ գների անկումը կազմել է 1.4%։
ԿԲ հունիսյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս թիրախային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։
Fitch-ը 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսել է մինչև 6,1%, իսկ Moody's-ը՝ մինչև 7%։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,4%, ԵԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով, ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության աճը գնահատում է 5%, ԱՄՀ-ն՝ 5,5%-ով։-0-