Անցած տարի հունվար-նոյեմբերին Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտ 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը. Վրաստանի վարչապետ
12.01.2023,
23:29
Փաշինյանն իր հերթին նշել է, որ 2022 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, 2021 թվականի համեմատ, ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը, ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը», - ասել է Վրաստանի վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։
«Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը», - ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե համեմատելու լինեն 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել:
«Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման», - ասել է Փաշինյանը։
Նա գոհունակությամբ նշել է երկու երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը:
«Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%», - ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով, երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։
«Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք», - ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով:
«Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը», - նշել է ՀՀ վարչապետը:
Նա ավելացրել է, որ Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։
«Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական», - ասել է Փաշինյանը:-0-