Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին նվազել է 7,6%–ով և 607,9 մլրդ դրամ կազմել

02.06.2015, 17:23
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին նվազել է 7,6 %–ով և շուրջ 607,9 մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–ապրիլին նվազել է 7,6%–ով և 607,9 մլրդ դրամ կազմել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին նվազել է 7,6 %–ով և շուրջ 607,9 մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել շուրջ 61,1%–ը կամ մոտ 371,5 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազելով  6,6%–ով։

Միաժամանակ հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 35,4%–ը կամ շուրջ 215 մլրդ դրամը (8,7% նվազում)։

Վիճակագրական տվյալների համաձայն` մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (70,9% կամ 263,2 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է մոտ 25,4 մլրդ դրամ կամ 6,8% ։  (1 դոլարը` 478,05 դրամ): —0-