Հայաստանն առաջիկա տարում պետք է տնտեսության 7 տոկոսանոց աճ ապահովի. թերթ
19.06.2012,
15:42
Տնտեսության 7 տոկոսանոց աճի ապահովումն առաջիկա տարում չափազանց կարևոր է Հայաստանի համար, «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Տնտեսության 7 տոկոսանոց աճի ապահովումն առաջիկա տարում չափազանց կարևոր է Հայաստանի համար, «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
ՀՆԱ 7 տոկոսանոց աճը 2012 թվականի արդյունքներով նախօրեին հնչեցվել է Հայաստանի նախագահ Սերժ սարգսյանի կողմից` որպես նորանշանակ կառավարության հիմնական խնդիր:
«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը կարող է նույնիսկ նկատելիորեն բարձր լինել, քանի որ մեր տնտեսական ներուժը բավականին մեծ է»,- ասաց փորձագետը:
Ինչպես գրում է պարբերականը, Մանասերյանը դրական է արտահայտվել կառավարության հնգամյա ծրագրի հիմնական կետերի վերաբերյալ, նշելով, որ տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել 2-3 հիմնական գործոն: Մասնավորապես, ինչպես կարծում է փորձագետը, պետք է ունենալ մրցունակ տնտեսություն, լուծել սոցիալական խնդիրները, որոնց արդյունք կարող է լինել մարդկային կապիտալի զարգացումը:
Մանասերյանը վստահ է, որ եթե պետությունը ծառայի մարդկանց, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է լուրջ մարտահրավեր նետել գոնե տարածաշրջանային մրցակիցներին: -0-