Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Խոշոր հարկ վճարողները երրորդ եռամսյակում Հայաստանի պետբյուջե են վճարել 85 մլրդ դրամ կամ հարկային եկամուտների գումարի ավելի քան 51%–ը

29.10.2013, 16:23
478 հարկ վճարողների կողմից ՀՀ պետբյուջե վճարած հարկերի և այլ պարտադիր վճարումների ցուցանիշը 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 85 մլրդ դրամ կամ  երկրում հավաքագրված հարկային եկամուտների գումարի 51 տոկոսը։
Խոշոր հարկ վճարողները  երրորդ եռամսյակում  Հայաստանի պետբյուջե են վճարել  85 մլրդ դրամ կամ հարկային եկամուտների գումարի ավելի քան 51%–ը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 478 հարկ վճարողների կողմից ՀՀ պետբյուջե վճարած հարկերի և այլ պարտադիր վճարումների ցուցանիշը 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 85 մլրդ դրամ կամ  երկրում հավաքագրված հարկային եկամուտների գումարի 51 տոկոսը։

Այդ տեղեկատվությունը ներկայացված է «2013թ.–ի երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ, որը տեղադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում։

Միաժամանակ 2012թ.–ի նույն ժամանակահատվածում 468 խոշոր հարկ վճարողների ուղղությամբ տվյալ ցուցանիշը կազմել է 67 մլրդ դրամ կամ երկրում հավաքագրված հարկային եկամուտների 49,6 տոկոսը։

2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 119,6 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 69,3 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 41,8 մլրդ դրամ։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 4,3 մլրդ դրամի չափով, իսկ գերավճարների գումարներից այլ հարկատեսակների գծով հաշվանցվել է 1,7 մլրդ դրամի չափով։

Հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից կատարվել են 185 հարկային ստուգումներ, այդ թվում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության 69 ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 3,7 մլրդ դրամի չափով։

ՊԵԿ–ի համաձայն, աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 66 822 մարդով կամ 4,8 տոկոսով, իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճը կազմել է 17,0 տոկոս։ ($1 – 405,76 դրամ է)։  –0—