Հայաստանում հունվարից փետրվարն ընկած հատվածում բեռնափոխադրումների ծավալը նվազել է 8,8%–ով և 1 220,7 հազար տոննա կազմել
09.04.2015,
15:09
Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է 1 220,7 հազար տոննա` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8,8 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է 1 220,7 հազար տոննա` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8,8 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Ինչպես վկայում են վիճակագրության տվյալները, հունվար–փետրվարին բեռնափոխադրումների համախառն ծավալում 44,7% տոկոսը կամ 545,4 հազար տոննան կազմել են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները, 31,5 տոկոսը կամ 384,9 հազար տոննան բաժին է ընկել երկաթուղային տրանսպորտին, մոտ 23,7 տոկոսը կամ 289,4 հազար տոննան` խողովակաշարային տրանսպորտին և ընդամենը հազար տոննան` օդային տրանսպորտին։
Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում բեռնաշրջանառությունը կազմել է 732 մլն տոննա/կիլոմետր` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16,7 տոկոսով։ (1 դոլարը` 474,99 դրամ)-0-