Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է փոխանցել 93 մլն դոլար ավելի, քան ստացել է

31.10.2024, 15:31
Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է փոխանցել 93 մլն դոլար ավելի, քան ստացել է
Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է փոխանցել 93 մլն դոլար ավելի, քան ստացել է

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է ուղարկել 231 մլն դոլարի հարկային եկամուտներ իսկ հետ ստացել է 138 մլն դոլար։

«Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ բյուջե է ուղարկել 93,3 միլիոն դոլար ավելի, քան ստացել է։ 2023 թվականին բացասական մնացորդը կազմել է 292 միլիոն դոլար»,-ասել է նա։