Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՊԵԿ

01.08.2018, 16:06
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է։
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջադրված 5,2 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ (10,8 մլն դոլար) հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)

«2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է», – նշվում է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։–0–