Brent տեսակի նավթի բարելի գինը հուլիսի 5-ից հետո առաջին անգամ գերազանցել է 50 դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE աճուրդում աճել է 0,25 տոկոսով` մինչև 50,02 դոլար մեկ բարելի դիմաց: Առուվաճառքի տվյալների համաձայն, վերջին անգամ այս տեսակի նավթն այս գնով վաճառվել է 2016 թ.-ի հուլիսի 5-ին:
Նավթի գնի աճի ֆոնին դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է 0,58 տոկոսով` մինչև 63,45 ռոիբլի, եվրոյի փոխարժեքը` 0,28 տոկոսով` մինչև 71,85 ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նավթի գնանշումները շարունակեցին աճը ԱՄՆ էներգետիկայի նախարարության` երկրում նավթի առևտրային պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո: Այդպես, մեկ շաբաթվա ընթացքում` օգոստոսի 5-ից 12-ը, դրանք կրճատվել են 2,5 մլն բարելով` մինչև 521,10 մլն բարել: Ընդ որում, Bloomberg գործակալության հարցման համաձայն, վերլուծաբաններն ակնկալում էին պաշարների աճ 0,52 մլն բարելով: -0–