Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում

08.12.2016, 12:34
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։

Նա մասնավորապես հանձնարարեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում։

«Մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար», - ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։–0–