#ՇԱԲՈՅԱՆ
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։ՏՄՊՊՀ–ն կգնահատի ՀԿԵ–ի ներդրումների արդյունավետությունը
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն կկատարի` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի իրականացրած ներդրումների արդյունավետությունը բացահայտելու համար, երեքշաբթի ՀՀ խորհրդարանում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով հակամենաշնորհային մարմնի 2014 թ.–ի գործունեության արդյունքները։ՀՀ նախագահը վերանշանակել է Արտակ Շաբոյանին ՏՄՊՊՀ–ի նախագահի պաշտոնում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հինգ տարի ժամկետով նշանակելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ՏՄՊՊՀ–ն գների աճի հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնի կտրուկ աճի հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում`, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է, ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը։Հայաստանում հնդկաձավարի գների աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներով. ՏՄՊՊՀ
Հայաստանում հնդկաձավարի գնի կտրուկ աճը պայմանավորված չէ արտարժույթի տատանումներիով, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ՏՄՊՊՀ–ն նախատոնական ժամանակահատվածում շուկայում ամենօրյա դիտանցում է իրականացնելու և խստորեն պատժելու է չարաշահումների համար
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատոնական ժամանակահատվածում շուկայում ամենօրյա դիտանցում է իրականացնելու և խստորեն պատժելու է չարաշահումների համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասել է ՏՄՊՀՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով շուկայում մի շարք ապրանքների գների բարձրացման կապակցությամբ իրականացված դիտանցման արդյունքները։ՄՄ–ին անդամակցելը խթան կդառնա Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար. ՏՄՊՊՀ
Մաքսային միությանն անդամակցելը կդառնա խթան Հայաստանի տնտեսության մեջ մրցակցության ակտիվացման համար, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում. ՏՄՊՊՀ
ԼՂՀ հակամենաշնորհային մարմինը 2014 թ.–ին առաջին անգամ կարող է ներկայացվել միջազգային կառույցներում, հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը։ՀՀ ՏՄՊՊՀ–ն խախտումներ է հայտնաբերել տաքսի ծառայությունների շուկայում և զգուշացում է ներկայացրել 16 ընկերության
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) խախտումներ է հայտնաբերել տաքսի ծառայությունների շուկայում և նախազգուշացում է ներկայացրել մի շարք ընկերությունների։ Ինչպես նիստի ընթացքում նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, տաքսի ծառայություններ մատուցող 16 ընկերությունների շրջանում անցկացված դիտարկումն անբարեխիղճ մրցակցության դեպքեր է ի հայտ բերել։ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը ՄՄ շրջանակում մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցեր կքննարկի Մոսկվայում
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հրավերով հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։Հայաստանի շաքարավազի խոշորագույն ներկրողը չի շահագործում շուկայում գերակշռող դիրքը. ՏՄՊՊՀ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ խախտում չի տեսնում «Ալեքս-Գրիգ» ընկերության գործունեության մեջ, որին բաժին է ընկնում Հայաստան ներկրվող շաքարավազի 99.9 տոկոսը, չորեքշաբթի խորհրդրաանի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի խորհուրդը կոչ է արել ՏՄՊՊՀ–ին ուսումնասիրել Carrefour–ի հայտնվելու խնդիրը հայկական շուկայում
Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի խորհուրդը կոչ է արել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) ուսումնասիրել ֆրանսիական Carrefour հիպերմարկետների հայտնի ցանցի` հայկական շուկա մտնելու կապակցությամբ առաջացած խնդիրները։Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2012 թ.–ին տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ 350 մլն դրամի ավելի քան 200 որոշում է կայացրել
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2012 թվականի արդյունքներով ավելի քան 200 որոշում է կայացրել տնտեսվարող սուբյեկտներին հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։ՏՄՊՊՀ-ն ինն ամսում 112 տնտեսվարող սուբյեկտի է տուգանել
Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը 2012 թվականի ինն ամսում տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու մասին 112 որոշում է ընդունել, ուրբաթ ասաց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպման ժամանակ:Նորություններ 1 - 20 of 21
First | Prev. | 1 2 | Next | Last