«Ուժեղ Հայաստան»–ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները
Այսօր,
12:04
«Ուժեղ Հայաստան»– ն այսօր դիմել է` ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է ԱԺ հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան, հայտնել է մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ» – գրել է Ղահրամանյանը Facenook-յան իր էջում։
Ընտրությունների մասին
ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 14-ին ներկայացրել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ այդ տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմությունը նոր խորհրդարանում ներկայացված կլինի «Ուժեղ Հայաստան» դաշինքով, որը հավաքել է ձայների 23,271%-ը (29 մանդատ), և «Հայաստան» դաշինքով՝ 9,923% ձայն (12 մանդատ)։
Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մտադրության մասին՝ պնդելով, որ ընտրողների վրա ճնշումներ են գործադրվել, և իշխանությունների կողմից ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրս։