Рейтинг@Mail.ru
USD
367.89
EUR
419.47
RUB
4.706
GEL
139.07
2026 թ. հուլիսի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

TRIPP–ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Այսօր, 14:27
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, որ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից
TRIPP–ը գործելու է ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան․ ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը մեկնաբանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, որ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից։

«Այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր և դա իրականացման փուլում է»,- ընդգծել է Սաֆարյանը։

«Ազատության» հարցին, թե Մոսկվայից TRIPP-ի արդյունավետությունն առանց ռուսական կողմի կասկածի տակ է դրվում, պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով TRIPP-ում Մոսկվայի ներգրավվածությունն ընդունելի է կամ կարող է քննարկվել հետագայում, փոխարտգործնախարարը պատասխանել է. «Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»:

Սաֆարյանը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է և տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են։

Հարցին, թե այդ թվում՝ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, փոխարտգործնախարարը դրական արձագանք է տվել:

«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- ասել է Սաֆարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք համատեղ աշխատանքի շրջանակում համագործակցություն լինելու է ամերիկյան ու ռուսական կողմի հետ: